Թուրքիան կդառնա լոգիստիկ գերտերություն. Էրդողան
Թուրքիան 2053թ․ տեսլականի շրջանակում ձգտում է դառնալ համաշխարհային լոգիստիկ գերտերություն։
«Թուրքիան գնում է լայն աշխարհագրությամբ լոգիստիկ գերտերություն դառնալու ուղիով, որը ձգվում է Լոնդոնից մինչև Պեկին, Սիբիրից մինչև Հարավային Աֆրիկա…Թուրքիան հստակ ճանապարհ ունի՝ լոգիստիկ գերտերություն դառնալու համար»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքը մեջբերել է Sabah-ը:
Նա նաև նշել է, որ Թուրքիայում գործադրվում են բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի երկիրը դառնա աշխարհի 10 խոշորագույն տնտեսություններից մեկը։
«Մենք ընդլայնել ենք մեր երկաթուղային ցանցը 10 959 կիլոմետրից մինչև 13 022 կիլոմետր։ Մեր նպատակն է մինչև 2053թ․ այս ցուցանիշը հասցնել 28 590 կիլոմետրի»,-նշել է Էրդողանը։
Կարծիքներ