Միայն համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանմամբ ու կոլեկտիվ պատվաստման միջոցով է հնարավոր կանխել համավարակի տարածումը․ Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հայաստանում 30.10.2021թ. դրությամբ COVID-19-ի դեմ կատարվել է 830037 պատվաստում։
ՀՀ-ում օրեցօր ավելանում է պատվաստվող քաղաքացիների թիվը, ավելանում է նաև այն քաղաքացիների թիվը, որոնք երբևէ այս կամ այն պատճառով դեմ են եղել համավարակի դեմ պատվաստմանը, բայց ի վեջո պատվաստվել են։
Ցավոք, բավականին շատ են նաև կորոնավիրուսով օրական վարակվածների և դրա արդյունքում մահացածների թիվը։
Եվ միայն համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանմամբ ու կոլեկտիվ պատվաստման միջոցով է հնարավոր կանխել համավարակի տարածումը և դրա ցավալի հետևանքները։ Քաղաքակիրթ ողջ աշխարհն է գնում համավարակի դեմ պայքարի այս ճանապարհով, և դա է միակ լուծումը։
Հուսով եմ և վստահ, որ առաջիկայում էլ մեր չպատվաստված քաղաքացիների մոտ կարթնանա այն բարձր գիտակցությունը, որպեսզի չտրվեն էժանագին շահարկումներին ու շրջանառվող ստերին, և օր առաջ կպատվաստվեն, քանզի չպատվաստվելով վտանգելու են ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հարազատների կյանքն ու առողջությունը»։
Կարծիքներ