Վաշինգտոնում ուժի մեջ է մտել պարետային ժամը
Պարետային ժամը ուժի մեջ է մտել Վաշինգտոնում, բայց փողոցներում դեռ մարդիկ են մնում, հայտնում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ Կապիտոլիումի բարձունքում անկարգություններ են տեղի ունեցել, նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից ցուցարարները ներխուժել են Կոնգրեսի շենք։ Առնվազն մեկ մարդ զոհվել է։
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերի հրամանով պարետային ժամը տեւելու է 18.00-ից մինչեւ հինգշաբթի ժամը 06.00-ն։
Կարծիքներ