Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

 Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, հաղորդում է Բելթա գործակալությունը:

Ծրագրվում էր , որ հունիսի 24-ին Լուկաշենկոն որդիների հետ ներկա կլիներ Մոսկվայում անցկացվելիք ռազմական շքերթին: Ռուս զինծառայողներից բացի շքերթին կմասնակցեն 12 պետությունների ներկայացուցիչներ:

Բելառուսում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթ է տեղի ունեցել մայիսի 9-ին, որին մասնակցել են մոտ 3000 զինծառայողներ եւ ավելի քան 150 միավոր տեխնիկա:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում