Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մասին Թորոսյանը հայտնել է հունիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- ասաց Թորոսյանը:
Կարծիքներ