Լեհաստանի ԱԳՆ-ն մտադիր է հետ ուղարկել Ռուսաստանի դեսպանին

Լեհաստանի ԱԳՆ-ն մտադիր է հետ ուղարկել Ռուսաստանի դեսպանին

Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն հայտնել է, որ մտադիր է հետ ուղարկել Ռուսաստանի Դաշնության դեսպանին, ի պատասխան ՌԴ-ի կողմից լեհ դիվանագետին «persona non grata» ճանաչելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը:

Դեսպանը հայտնել է, որ ուրբաթ օրը հրավիրվել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ իր հետ զրուցել է փոխնախարար Մարչին Պշիդաչը: Խոսակցությունը եղել է Ռուսաստանի կողմից ԵՄ որոշ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, մի քանի դիվանագետներին «persona non grata» ճանաչելու մասին:

Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում