Արմավիր այցի շրջանակներում ծանոթացանք պետբյուջեի միջոցով համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին. Պապոյան

Արմավիր այցի շրջանակներում ծանոթացանք պետբյուջեի միջոցով համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
Պապոյանը, մասնավորապես, գրել է.
«Այսօր Արմավիր համայնք կատարած այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, ԱԺ պատգամավորներ Լիլիթ Կիրակոսյանի ու Թագուհի Ղազարյանի և Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի հետ ծանոթացանք պետական բյուջեի միջոցով համաֆինանսավորման իրականացվող ծրագրերի մի փոքր մասի կատարման ընթացքին:
Համայնք-պետություն համաֆինանսավորմամբ կապիտալ նորոգվում է մանկապարտեզը, գրադարանի կենտրոնական մասնաշենքը, բարեկարգվում է բակային հատվածը, մանկապարտեզը կահավորվում է նոր գույքով:
Ծրագրի նախագծային արժեքը ավելի քան 250 միլիոն դրամ է, աշխատանքները նախատեսված է ավարտել 2023 թվականի տարեվերջին:
Այցելեցինք նաև Աբովյան փողոց և հարակից զբոսայգի, որտեղ շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են»։
Կարծիքներ