«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է

«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է

Քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով անցնող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը, կրկին կալանավորվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ վերջինս կալանավորվել է դատախազության՝ վերաքննիչ բողոքի բավարարման արդյունքում:

Իրավապահները քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության գործով հուլիսի 28-ին էին ձերբակալել քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամ»-ին, այնուհետև՝ կալանավորել: Փետրվարի 26-ին «Չաղ Ռուստամը» ազատ էր արձակվել կալանքից։

Սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում. Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում:

Սերգեյ Գրիգորյանը վերջին տարիներին հասցրել էր աչքի ընկնել տարբեր քրեական պատմություններով:

Համացանցում կադրեր էին հրապարակվել, որոնցում «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում