Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարևոր է Էստոնիայի և ԵՄ-ի համար․ Քրիստեն Միխալ

Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարևոր է Էստոնիայի և ԵՄ-ի համար․ Քրիստեն Միխալ

«Լուրեր»-ի հարցին, թե ինչպե՞ս է Էստոնիան դիտարկում Հայաստանի ներկայիս հետագիծը դեպի Եվրամիության հետ ավելի խոր ինտեգրում, և ի՞նչ կոնկրետ աջակցություն կարող է Էստոնիան առաջարկել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու և ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու համար, Էստոնիայի վարչապետը պատասխանել է.

«Իրապես ուրախ եմ, որ դուք որդեգրել ենք փիլիսոփայական մոտեցում, որ բարեփոխումները հայ ժողովրդի կյանքը լավարկում են: Այս առումով ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կարող է լավ խթան լինել: Եթե դիտարկենք, թե ինչ է արդեն տեղի ունեցել՝ ազատվել ռուսական ազդեցությունից, որոշումներ կայացնել սահմանային պաշտպանության հետ կապված, գիտակցված այս ընտրությունը՝ է՛լ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, կարծում եմ՝ սրանք սկզբունքային որոշումներ են»:

Էստոնիան Հայաստանին աջակցում է թվայնացման օրակարգում, գործակցություն կա կրթական ոլորտում, օգնում է նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ու էստոնական մասնավոր հատվածը աջակցում է հայաստանյան ՓՄՁ-ներին՝ թվարկել է Քրիստեն Միխալը:

«Դուք հստակ ընտրել եք ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություն ԵՄ-ի հետ, Էստոնիան աջակցում է ձեզ, բարեփոխումները շոշափելի օգուտներ կբերեն ձեր ժողովրդին, սա է վկայում ԵՄ-ին անդամակցելու մեր 20-ամյա փորձը: Մենք աջակցել ենք նաև դեպի Հայաստան ԵՄ աջակցության մեխանիզմների ընդլայնմանը: Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարևոր է Էստոնիայի և ԵՄ-ի համար, և ես ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կարողացել են խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնել, և այդ հարցում ձեր մասնակցությունը շատ կարևոր է եղել, պարոն վարչապետ, հուսով եմ, շուտով պայմանագիրը կստորագրվի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում