Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսակցությունների ղեկավար մարմնի անդամներին հորդորում է ներկայացնել հայտարարագրերը
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմինների անդամները (այսուհետ՝ Կուսակցության ղեկավար մարմնի անդամներ) պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխան հայտարարագրերը:
Այս մասին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 8-ին հրապարակում էր տարածել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ՝ տրամադրելով օգտվողի անուն և գաղտնաբառ և առաջարկել մեկամսյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը ներկայացնել համապատասխան հայտարարագրերը:
Հայտարարագրերը ներկայացնելու հետ կապված տեխնիկական կամ այլ խնդիրների դեպքում խնդրում ենք զանգել 012777719, 012777721 հեռախոսահամարներով, գրել նամակ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, կամ պատվիրել հետադարձ զանգ՝ թողնելով Ձեր կոնտակտային տվյալները հետևյալ հղումով:
Կարծիքներ