Սարսափելի դեպք Երևանում. սպանել են ոստիկանության գնդապետի դստերը

Սարսափելի դեպք Երևանում. սպանել են ոստիկանության գնդապետի դստերը

Երեկ՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները:

Նրանք նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կան բռնության հետքեր։  Հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով,  ստեղծվել  է քննչական խումբ։ 

Իրավապահները 35-ամյա Տ. Աբրահամյանին սպանելու կասկածանքով որոնում են նրա ամուսնուն՝ Արարատի մարզի բնակիչ՝ 31-մյա Նարեկ Սարգսյանին։ 

Ոստիկանները  պարզել են, թե սպանությունը կատարելուց հետո որ հնարավոր վայրերում կարող է լինի Ն. Սարգսյանը, այնուհետև ճշտելով գտնվելու հասցեն՝ կատարել են բացատրական աշխատանքներ, որի արդյունքում  նա ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին։ 

Կայքի տեղեկություններով՝ սպանված Տ. Աբրահամյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, Երևանի մի քանի բաժիններում նախկին բաժնի պետ աշխատած, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում