Ռուսաստանի տնտեսությունն ավելի պատրաստ եղավ համավարակի շոկերին, քան մյուս երկրներինը. Պուտին
Ռուսաստանի տնտեսությունը համավարակի պայմաններում ավելի մոբիլիզացված եւ պատրաստ եղավ շոկերի նկատմամբ, քան շատ այլ պետություններում: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 23-ին կայացած մեծ մամուլի ասուլիսում:
«Մեր տնտեսությունը, դեմ առնելով կորոնավիրուսային վարակի մարտահրավերներին, այդ պատճառով անհրաժեշտ, հարկադրական սահմանափակումներին տնտեսության բնագավառում, այո նաեւ սոցիալական ոլորտում, այնուամենայնիվ եղավ ավելի մոբիլիզացված եւ պատրաստ այդ շոկերին, քան աշխարհի շատ ուրիշ զարգացած տնտեսություններ»,- ասել Է պետության ղեկավարը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում պատրաստ Է ավելի մանրամասնորեն խոսել այդ մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ