Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային արաբաղում, ինչպես նաև Հեռավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում երկրի շահերն ապահովելու ուղղությամբ:
«Մենք կքննարկենք իրավիճակը, որը տեղի է ունենում մեր սահմաններին շատ մոտ, այդ թվում՝ Հարավային Կովկասում», - ասաց պետության ղեկավարը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի անդամներին հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ Անվտանգության խորհուրդը պլանային եղանակով «կխոսի Հեռավոր Արևելքում տիրող իրավիճակի, Հեռավոր Արևելքի տարածաշրջանում և Հարավ-Արևելյան Ասիայում Ռուսաստանի շահերն ապահովելու մասին»:
Ինչպես ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին Պուտինը մասնակիցներին տեղեկացրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին»:
«Հանդիպման մասնակիցները հորդորեցին երկու պետությունների միջեւ դադարեցնել կրակը», - հավելեց նա:
Հանդիպմանը մասնակցում էին Ֆեդերացիայի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վիաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Բնապահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:
Կարծիքներ