Ինտերը հյուընկալվելիս պարտվեց Սպեցիային
Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս պարտվեց «Սպեցիային»։
Հանդիպման արդեն 13-րդ րոպեին հյուրերը 11 մետրանոցի իրավունք ստացան, սակայն այն չկարողացավ դիպուկ իրացնել Լաուտարո Մարտինեսը։
55-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Դանիել Մալդինին։ 83-րդ րոպեին միլանցիները հերթական անգամ 11 մետրանոց վաստակեցին։ Այս անգամ նշակետին մոտեցավ Ռոմելու Լուկակուն և հավասարեցրեց հաշիվը։ Ընդամենը 4 րոպե անց արդեն «Սպեցիան» 11 մետրանոց վաստակեց, որը դիպուկ իրացրեց Մբալա Նզոլան։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 66-րդ րոպեին։
«Սպեցիան» 24 միավորով 17-րդ տեղում է։ «Ինտերը» 50 միավորով 2-րդն է։
Կարծիքներ