Սննդային թունավորման դեպք՝ Ադրբեջանում. 55 մարդ հոսպիտալացվել է
Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գաբալայի շրջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ թունավորման կասկածանքով շրջանային հիվանդանոց է դիմել 55 մարդ, որոնք հարսանիքի էին մասնակցում Գաբալա քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում։
51 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել ամբուլատոր բուժման համար, չորսը շարունակում են մնալ Գաբալայի շրջանային հիվանդանոցում, նրանցից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Կարծիքներ