Ռոնալդուն իրացրած 11-մետրանոց տուգանային հարվածների քանակով առաջատարն է 21-րդ դարում
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրացրած 11-մետրանոց տուգանային հարվածների քանակով առաջատարն է 21-րդ դարում: Ըստ GiveMeSport-ի՝ պորտուգալացին 20 տարվա ընթացքում հարձակվողն իրացրել է 114 11-մետրանոց տուգանային հարված:
Երկրորդ տեղում է Լիոնել Մեսսին («Բարսելոնա») և «Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին: Երկուսն էլ իրացրել են 75 հարված: Ընդ որում, Մեսսին առաջատարն է չիրացրած 11-մետրանոց տուգանային հարվածների քանակով: Չորրորդ տեղը գրավում է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը (64):
Առաջին տասնյակում են նաև «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը (50), ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին (48), Սթիվեն Ջերարդը (46), «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն (44), Ռոնալդինյոն (44) և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն (41):
Կարծիքներ