Չինական զոնդը դեպի Մարս թռիչքի ճանապարհին լուսանկարել է Երկիրն ու Լուսինը
Չինաստանի՝ դեպի Մարս թռչող առաջին զոնդը Կարմիր մոլորակի ճանապարհին լուսանկարել է հետևում մնացած Երկիրն ու Լուսինը: Ուշագրավ լուսանկարը հրապարակել է Չինաստանի տիեզերական գործակալությունը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, կադրում Երկիրն ու դրա բնական արբանյակը համընդհանուր խավարի ֆոնին փոքր կիսալուսնի տեսք ունեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարն արվել է Tianwen-1 զոնդի արձակումից երեք օր անց՝ Երկրից 1,2 կմ հեռավորության վրա:
Հայտնի է, որ չինական զոնդն արձակվել է անցած հինգշաբթի: Չինաստանը սարքի արձակման համար բարենպաստ ժամանակահատված է ընտրել, քանի որ այժմ Մարսի ու Երկրի միջև հեռավորությունը կրճատվել է:
Նախատեսվում է, որ զոնդը Մարսի ուղեծիր դուրս կգա յոթ ամսից, ինչից հետո այն կարձակի փոքր մարսագնաց, որն էլ կուսումնասիրի մոլորակի մակերևույթը:
Ներկայում զոնդն անցել է ավելի քան 1,5 մլն կմ տարածություն, իսկ Մարս հասնելու համար պետք է հաղթահարի ևս 55 մլն կմ:
Կարծիքներ