Պակիստանի և Աֆղանստանի սահմանին հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

Պակիստանի և Աֆղանստանի սահմանին հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

Աֆղանստանի սահմանապահը կրակ է բացել պակիստանա-աֆղանական սահմանի Սպին Բոլդակ-Չաման անցակետը հատող մի խմբի վրա։ Այս մասին հայտնում է Dawn թերթը :

Ըստ աղբյուրի՝ սահմանապահը «անհրաժեշտ և անկանոն կրակ է բացել» Պակիստանից Աֆղանստան մեկնող մարդկանց ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, այդ թվում՝ 12-ամյա երեխա:

Նշվում է, որ պակիստանյան կողմը դիմել է Աֆղանստանի իշխանություններին՝ խնդրելով պարզել միջադեպի պատճառը, կալանավորել հանցագործին և արտահանձնել Պակիստանին։

Իսլամաբադն ավելի վաղ որոշել էր երկրից արտաքսել ապօրինի աֆղան միգրանտներին։ Ըստ իշխանությունների՝ մինչև նոյեմբերի 1-ը Պակիստանում անօրինական բնակվող անձինք պետք է ինքնակամ վերադառնան հայրենիք, հակառակ դեպքում՝ կարտաքսվեն։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում