Չինական ընկերությունը ցանկություն ունի Հայաստանում ներկայանալ ոչ թե դուստր ընկերություններով, այլ՝ ավելի մասշտաբային

Չինական ընկերությունը ցանկություն ունի Հայաստանում ներկայանալ ոչ թե դուստր ընկերություններով, այլ՝ ավելի մասշտաբային

ՀՀ Տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և ՏԿԵ նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը  հանդիպում են ունեցել Կայուն զարգացման հիմնադրամի տնօրենի և Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի Աբու-Դաբիի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ժանգ Շուայի հետ:

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է մի քանի ոլորտներում առաջնահերթ կարևորություն ունեցող ուղությունները:

Նախարարի  տեղակալը խոսել է թափոնների մշակման, ջրամբարաշինության, ճանապարհաշինության, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությունների մասին:

Ժանգ Շաոյինը կարևոր է համարել  նշված ոլորտներում ծրագրերի հանգամանալից ուսումնասիրումը, քանի որ չինական ընկերությունը ցանկություն ունի Հայաստանում ներկայանալ ոչ թե դուստր ընկերություններով, այլ ավելի խոշոր մասշտաբներով, որը իր հերթին բերելու է նոր և խոշոր ներդրումների:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ունենալ կոնկրետ ոլորտային հանդիպումներ՝ մասնավորապես ջրամբարաշինության և էներգետիկայի ոլորտի պատասխանատուների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում