Սպիտակ տունը հաստատել է Պուտինի և Բայդենի կայանալիք տեսազրույցը դեկտեմբերի 7-ին

 Սպիտակ տունը հաստատել է Պուտինի և Բայդենի կայանալիք տեսազրույցը դեկտեմբերի 7-ին

Սպիտակ տունը հաստատել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի տեսազանգ անցկացնելու պլանները։  

«Առաջնորդները կքննարկեն ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մի շարք թեմաներ, ներառյալ ռազմավարական կայունությունը, կիբեր և տարածաշրջանային հարցերը», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ:

«Նախագահ Բայդենը կընդգծի ԱՄՆ-ի մտահոգությունը Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական ակտիվության վերաբերյալ և կվերահաստատի Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասել է նա:

Ուրբաթ օրը Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ նախագահները տեսազանգի միջոցով հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերությունները, միջազգային օրակարգի  արդի հարցերը, այդ թվում՝ Աֆղանստանը, Իրանը, ներքին ուկրաինական ճգնաժամը, Լիբիան և հնարավոր է՝ Սիրիա։ Բացի այդ, հավելել է Ուշակովը, առաջնորդները կքննարկեն ռազմավարական կայունության շուրջ երկխոսության առաջընթացը և, իհարկե, կբարձրացնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների գագաթնաժողովի անցկացման ռուսական նախաձեռնության իրականացման թեման։

«Առաջնորդները կքննարկեն ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մի շարք թեմաներ, ներառյալ ռազմավարական կայունությունը, կիբեր և տարածաշրջանային հարցերը», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ:

«Նախագ ահ Բայդենը կընդգծի ԱՄՆ-ի մտահոգությունը Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական ակտիվության վերաբերյալ և կվերահաստատի Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասել է նա:

Ուրբաթ օրը Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց , որ նախագահները տեսահոլովակի միջոցով հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերությունները, միջազգային օրակարգի արդի հարցերը, այդ թվում՝ Աֆղանստանը, Իրանը, ներքին ուկրաինական ճգնաժամը, Լիբիան և. հնարավոր է՝ Սիրիա։ Բացի այդ, հավելել է Ուշակովը, առաջն որդները կքննարկեն ռազմավարական կայունության շուրջ երկխոսության առաջընթացը և, իհարկե, կբարձրացնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների գագաթնաժողովի անցկացման ռուսական նախաձեռնության իրականացման թեման։

  

 

       

Հետևեք մեզ նաև Տելեգրամում