ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն գնով խուսափել նոր «Սառը պատերազմից»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն գնով խուսափել նոր «Սառը պատերազմից»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել ամեն գնով խուսափել նոր «Սառը պատերազմից», գրում է ria.ru-ն։

Այսօր Գլխավոր ասամբլեայում ոչ պաշտոնական երկխոսություն է ընթանում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի հետ։ Այս պահին միակ թեկնածուն Գուտերիշն է։ ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղարի լիազորությունների հնգամյա ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Ավելի վաղ պաշտոնապես մեկնարկել էր նոր գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացը։

Իր խոսքում Գուտերեշը, մասնավորապես, նախազգուշացրել է տերությունների միջև հարաբերությունների նոր աշխարհառազմավարական բաժանման վտանգի մասին: Նրա խոսքով՝ դա կբարդացնի միջազգային համագործակցությունը։

«Մենք պետք է ամեն գնով խուսափենք նոր «Սառը պատերազմից»։ Եվ մենք պետք է հաղթահարենք ազգային ինքնիշխանության և մարդու իրավունքների միջև կեղծ տարաձայնությունները՝ ամբողջական պատկերացում ձևավորելով մարդու իրավունքների, դրանց անբաժանելիության և բազմակողմանիության մասին»,- ասել է Գուտերեշը։

Նրա խոսքով՝ ««Սառը պատերազմից» խուսափելու լավագույն հակաթույնը հիմնարար արժեքներին ընդհանուր նվիրվածության վերածնունդն է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում