Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց
Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Բաբայանը։
«Նրան հիմա տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Կստանանք դատական ակտը և կպատրաստենք համապատասխան բողոք»,-ասաց Արսեն Բաբայանը։
«Ըստ էության մենք խոսել էինք նաև այլընտրանքային խափանման միջոցների մասին, նույնիսկ եթե համարենք, որ հանցագործությունը նման է խուլիգանության, այլընտրանքային խափանման միջոցներ կան, դատարանը նույնիսկ չքննարկեց այդ հարցը»,-հայտնեց պաշտպանը։
Կարծիքներ