Սերժ Սարգսյանը մասնակցում է Գյումրու ընտրություններին, բայց փորձում քողարկել ցցված ականջները. Մկրտչյան

Սերժ Սարգսյանը մասնակցում է Գյումրու ընտրություններին, բայց փորձում քողարկել ցցված ականջները. Մկրտչյան

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններին և Սերժ Սարգսյանի «հովանավորյալ թեկնածուներին»:

«Սերժ Սարգսյանը 2+2 ֆորմատով մասնակցում է Գյումրու ընտրություններին, բայց ամեն ինչ անում է, որ քողարկի իր դուրս ցցված ականջները սեփական թեկնածուների հետևից՝ Ռուբեն Մխիթարյանի ու Մարտուն Գրիգորյանի ծիծաղ առաջացնող հայտարարությունները վկա։

Սերժի նպատակը մեկն է՝ գողանալ Գյումրին ու երկրորդ անգամ վրեժ լուծել գյումրեցուց։ Բայց Սերժի թեկնածուները լավ կանեն իրեն ասեն, որ ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ՍԵՐԺԻՆ ՏԱԼՈՒ ՔԱՂԱՔ ՉՈՒՆԻ»,- գրել է Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում