Ֆրանսիայում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է քովիդի կես միլիոն դեպք
Մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 501 հազար ֆրանսիացու մոտ։ Մահացել է 364 մարդ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը։
Սա օրական ամենամեծ աճն է պանդեմիայի ողջ ընթացքում։
Վերջին մեկ օրում քովիդի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափ է ստացել ավելի քան 312 հազար ֆրանսիացի։ Պատվաստման լիարժեք կուրսն անցել է բնակչության մոտ 80 տոկոսը։
Իսկ Իտալիայում մեկ օրում քովիդի դեպքերի աճը կրկնապատկվել է՝ հասնելով ավելի քան 186 հազարի։
Կարծիքներ