«Պատերազմը ԱՄՆ-ի բիզնեսն է». Լին Թրեյսիին փորձել են սադրել ՌԴ դեսպանատուն մտնելիս

«Պատերազմը ԱՄՆ-ի բիզնեսն է». Լին Թրեյսիին փորձել են սադրել ՌԴ դեսպանատուն մտնելիս

Մոսկվայում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին նշանակվելուց հետո առաջին անգամ այսօր ժամանել է ՌԴ ԱԳՆ։ Գերատեսչություն կատարած այցի ժամանակ նա լրատվամիջոցներին մեկնաբանություններ չի տվել։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում նա հանդիպել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, որին ամերիկացի դիվանագետը հանձնել է իր հավատարմագրերի պատճենը և այդպիսով դե ֆակտո ստանձնել իր պարտականությունների կատարմանը։

Թրեյսին Ռուսաստանում է հունվարի 26-ից։

Դեսպանին իր գրասենյակի մոտ սպասում էին մի խումբ ակտիվիստներ՝ վանկարկելով «Ինչո՞ւ եք եկել», «Պատերազմը ԱՄՆ-ի բիզնեսն է», «Ամերիկան ահաբեկիչ երկիր է»:

Թրեյսին առաջին կինն է, ով զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ 

Նա մինչև վերջերս ղեկավարում էր Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը։

Նոյեմբերի վերջին դիվանագետը ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ՝ նվիրված իր թեկնածության հաստատմանը, ասաց, որ համաձայն է Մոսկվայի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների կուրսի հետ և սատարում է հակահամաճարակային պատժամիջոցների հետագա խստացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում