Հրդեհ Ահնիձոր գյուղում
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19։37-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ահնիձոր գյուղի սկզբնամասում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։24-ին, մարվել՝ 22։00-ին։ Այրվել են վագոն-տնակի տանիքի կառուցատարրերը (մոտ 6 քմ)։
Կարծիքներ