Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները:

 

Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել են թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում Հայաստան-Լեհաստան գործընկերության խորացմանը հատկացվող կարևորությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին և միջոցառումներին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում