Ղազախստանի սահմանապահ ծառայությունն անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալել է 366 մարդու
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայության աշխատակիցները հակահասարակական ակցիաներին մասնակցելու կասկածանքով ձերբակալել են 366 մարդու։
«Սահմանապահ ծառայության տարածքային ստորաբաժանումները, հակաահաբեկչական գործողության շրջանակում, ինչպես ինքնուրույն, այնպես էլ իրավապահ մարմինների հետ համատեղ խմբերի կազմում, հակահասարակական գործողություններին մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկել 366 անձի, որոնցից 6-ը՝ վիրավորվել է դիմադրելիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են նաև, որ սահմանապահ ծառայության ստորաբաժանումները գտնվում են մշտական մարտական պատրաստության մեջ, սահմանի պահպանությունն իրականացվում է ուժեղացված ռեժիմով։
Ձերբակալությունների ժամանակ առգրավվել է մի քանի տասնյակ միավոր զենք, զինամթերք, սառը զենքեր, բջջային հեռախոսներ և այլն։
«Ձերբակալվածներից առգրավվել է ավելի քան 200 բջջային հեռախոս, թվային սարքավորումներ, սպառողական ապրանքներ և մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ, առգրավվել է նաև 29 մեքենա, որոնցով շարժվել են ձերբակալվածները և ունեցել են կրոնական գրականություն, տարբեր ձեռնարկներ ապօրինի հավաքների անցկացման կարգի վերաբերյալ»,-նշել են մամուլի ծառայությունից։
Կարծիքներ