Իսրայելը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի ինը հրթիռակայանքների ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերը մայիսի 17-ին հարված են հասցրել Գազայի հատվածում հրթիռների արձակման ինը վերգետնյա եւ ստորգետնյա կայանքների ուղղությամբ: Այդ մասին հաղորդել են զինվորականները:
«Առավոտյան ժամը 08:00-ից սկսած՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները եւ թռչող սարքերը հայտնաբերել եւ գրոհել են Գազայի հատվածում հրթիռների արձակման ինը վերգետնյա եւ ստորգետնյա կայանքների վրա»,-ասվում Է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ