Քաշաթաղի բնակիչը վստահեցնում է՝ իր հավաքագրած փաստերը հիմնավորում են Արցախի հուշարձանների հայկականությունը

Քաշաթաղի բնակիչը վստահեցնում է՝ իր հավաքագրած փաստերը հիմնավորում են Արցախի հուշարձանների հայկականությունը

1996 թվականից մինչև 2020 թվականն Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքում բնակված Զոհրաբ Ըռքոյանը վստահեցնում է, որ իր հավաքագրած տվյալներն ու  լուսանկարները հիմնավորում են Արցախի հուշակոթողների և հուշարձանների հայկականությունը։ 

 Ըռքոյանը  պատմեց, որ Բերձորում աշխատել է կրթության համակարգում, հետագայում «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է եղել։  1996-ից մինչև 2020 թվականը Արցախի հայկական հուշարձանների և հուշակոթողների մասին ուսումնասիրություններ է արել ու լուսանկարել դրանք։ Դպրոցականները, որսորդները, անտառահատները, որոնք տեսնում էին խաչքարեր, հուշարձաններ, տեղյակ էին պահում Ըռքոյանին, նա էլ գնում էր տվյալ տարածքներ և ուսումնասիրում դրանք։ Այդ ընթացքում շատ հուշարձաններ է գտել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում