Վրաստանում մեկ կիլոգրամ թմրանյութ են առգրավել. ձերբակալվել են օտարերկրացիներ
Թբիլիսիում թմրահանցագործության մեղադրանքով ձերբակալվել են չորս օտարերկրացիներ, առգրավվել Է մինչեւ մեկ կիլոգրամ կոկաին եւ այլ թմրանյութեր: Այդ մասին ասվում Է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածների թվում Է Բրազիլիայի 29-ամյա քաղաքացի կա: Նա ձերբակալվել Է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ մարմնի վրա շուրջ մեկ կիլոգրամ կոկաին երկիր բերելու փորձ անելիս: Որպես իրեղեն ապացույց առգրավվել Է 80 փաթեթ թմրանյութ:
Բացի այդ, ոստիկանության աշխատակիցները կասեցրել են Թբիլիսիում Ինտերնետի միջոցով թմրանյութերի անօրինական վաճառքի փաստը եւ առգրավել թմրանյութերը, որոնք մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղաբաշխել Էին դրանք հետագայում իրացնելու նպատակով:
Փաստով ձերբակալվել են կազմակերպված հանցավոր խմբավորման երեք անդամներ: Նրանք բոլորը օտարերկրյա քաղաքացիներ են: Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները ծրարել են թմրանյութերը, դրանք տեղավորել Թբիլիսիի տարբեր հասցեների թաքստոցներում, իսկ այնուհետեւ դրանք վաճառել ինտերնետ-հարթակների միջոցով: Ձերբակալվածների անձնական խուզարկության եւ բնակարանների խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել Է մինչեւ 250 գրամ մետադոն:
Բացի այդ, որպես իրեղեն ապացույց առգրավել են տարբեր վայրերում տեղավորած թմրանյութեր: Թմրանյութերի իրացման համար ձերբակալվածներին սպառնում Է մինչեւ 20 տարվա բանտային կալանք կամ անժամկետ բանտարկություն, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ