Հերթական նամակներով դիմեցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին և 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների
Հենց նոր հերթական նամակներով դիմեցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին և 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։ Տեղեկացրեցի, որ այսօր, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը փաստացի սպառնացել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ աղետի հանգեցնելով ամբողջ տարածաշրջանը։ Նշեցի, որ Ադրբեջանի նման ահաբեկչական սպառնալիքները ուղեկցվում են վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ այս օրերին թիրախի տակ վերցնելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։ Կոչ արեցի գործընկերներիս՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը։ Առաջիկայում նաև հեռախոսազանգեր կունենամ առանձին պատվիրակությունների ղեկավարների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելու իրավիճակը և ցույց տալու Ադրբեջանի խայտառակ գործողություններն այս օրերին։
Պատգմավոր Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ