Ֆիլիպինների նախագահը կոչ է արել դիմակ չդնելու համար ձերբակալել քաղաքացիներին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ոստիկանությանը կոչ է արել ձերբակալել այն քաղաքացիներին, որոնք չեն հետևում կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում սահմանված դիմակային ռեժիմին: Այս մասին տեղեկացնում է Philippine Star հրատարակությունը:
«Ես դեմ չեմ դիմակ չկրող մարդկանց ձերբակալությանը: Միգուցե կոպիտ է, սակայն դա համավարակի ժամանակ կարող է լուրջ հանցագործություն լինել»,-հայտարարել է Դուտերտեն նախարարների հետ հանդիպման ժամանակ:
Ֆիլիպինցի նախագահը նշել է, որ ոստիկանական բաժանմունքներում լինելը կարող է դաս դառնալ քաղաքացիների համար` ավելացնելով, որ իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է ավելի կոշտ լինեն:
Ֆիլիպիններում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 70 764 դեպք, վարակման հետևանքով մահացել է 1837 մարդ:
Կարծիքներ