Ուկրաինա ներխուժելու դեպքում ՌԴ դեմ պատժամիջոցները կկիրառվեն ավտոմատ կերպով. Բորիս Ջոնսոն
Ռուսաստանի դեմ Միացյալ Թագավորության կողմից պատրաստված պատժամիջոցների նոր փաթեթը կկիրառվի ավտոմատ կերպով և առանց նախնական քննարկման՝ ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժման դեպքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ- Նովոստի »-ն, այս մասին փետրվարի 3-ին Sky News-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Վերջին երկու-երեք ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիան առաջիններից էր, որ Ուկրաինա ներխուժման վերաբերյալ պատասխանել է և ձևավորել է տնտեսական պատժամիջոցների անհրաժեշտ փաթեթը, որը բավականին կոշտ է լինելու: Երբ սկսվի ռուսական ներխուժումը, պատժամիջոցներն ինքնաբերաբար ուժի մեջ կմտնեն»,- ասել է վարչապետը։
Ջոնսոնը նշել է, որ օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարել, որպեսզի Միացյալ Թագավորությունը կարողանա պատժամիջոցներ կիրառել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ Ռուսաստանի ռազմավարական շահերին առնչվող ցանկացած ընկերությունների նկատմամբ։
Կարծիքներ