Դուք էլ գիտեք, որ սկսել ա անկման փուլը. Սուրեն Սահակյան

Դուք էլ գիտեք, որ սկսել ա անկման փուլը. Սուրեն Սահակյան

Ազնիվ խոսք, էս վերջին անգամն ա, երբ ինչ-որ հեռակա բան եմ ասում ներկայումս փողոցում գտնվող պրոցեսի «քաղտեխնոլոգին/ներին»։

Հարգելի դախո․․․ առաջին օրից սկսած որպես ձեր ստեղծած պրոպագանդիստական տեսնայութերի ֆոնային երաժշտություն դնում եք «Զարթնիր, լաո» երգը։ Միշտ, երբ հնչում ա երգի
«…խուժան ասքյար, զորք էր ժողվել, եկել, Մշո դաշտն էր պատել» տողերը, կադրը ցույց ա տալիս ձեր միջոցառումների հնարավորինս մարդաշատ տեղերը։ Նենց զգացողություն ա, որ հենց էդ «խուժան ասքյարի ժողված զորքն» եք ցույց տալիս, այնինչ դուք, հավանաբար, լրիվ ուրիշ ուղերձ եք ուզում տալ։ Ճիշտն ասած, հենց առաջին օրը մտածեցի, որ կնկատեք, կփոխեք, բայց մինչև հիմա շարունակում եք։ Ըստ էության, էլ իմաստ էլ չունի փոխել, որովհետև դուք էլ գիտեք, որ սկսել ա անկման փուլը։ Դրա համար էլ համոզված ասում եմ՝ վերջին անգամն եմ անդրադառնում քեզ/ձեզ։

Թե բա լաո, զարթնիր, զորք ա եկել։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքի էջից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում