Կիևում ԵՄ բոլոր դեսպանատներն աշխատում են

Կիևում ԵՄ բոլոր դեսպանատներն աշխատում են

Կիևում շարունակում են աշխատել Եվրամիության երկրների բոլոր դեսպանատները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասը։ Այս մասին նա գրել է Twitter-ում` Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ ԵՄ անդամ երկրների դեսպանների հանդիպումից հետո։

«Ռուսաստանի կողմից ռազմական, տնտեսական, հոգեբանական ճնշման ներկա իրավիճակում Ուկրաինային լիակատար աջակցություն. ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Կիևում»,- գրել է Մաասիկասը։

Նա նաև երախտագիտություն է հայտնել Դմիտրի Կուլեբային՝ երկուշաբթի՝ փետրվարի 14-ին, ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի դեսպանատան անձնակազմի կրճատման մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում