ԱՄՆ փոխնախագահը և Իսրայելի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Գազայում

ԱՄՆ փոխնախագահը և Իսրայելի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Գազայում

ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը և Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը երեքշաբթի Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում: 

Կողմերը քննարկել են պաղեստինցիների և իսրայելցիների համար խաղաղության, անվտանգության և բարգավաճման խթանման կարևորությունը, մասնավորապես Գազայում կենսապայմանների բարելավման և խաղաղության ապահովման անհրաժեշտությունը: Նրանք քննարկեցին մի շարք այլ կարևոր տարածաշրջանային հարցեր ևս։

Հանդիպման ընթացքում Հարրիսը հայտարարել է նաեւ Իսրայելի անվտանգության նկատմամբ Վաշինգտոնի աննկուն հանձնառության մասին: Բացի այդ, բանակցությունների ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են համաճարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և միգրացիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում