Ավստրալիայում բատուտի վրայից ընկած երեխաների զոհերի թիվը հասել է վեցի
Թասմանիայի դպրոցներից մեկում փչովի բատուտից ընկնելու հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է վեցի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է ABC հեռարձակող կորպորացիան՝ ոստիկանությանը հղումով։
«Հինգշաբթի օրը տեղի ունեցած միջադեպի հետևանքով ինը երեխա լրջորեն վիրավորվել է: Ցավոք, վեց երեխա այս պահին մահացել է», - ասել է ոստիկանության հանձնակատար Դարեն Հայնը: Ավելի վաղ հաղորդվում էր հինգ երեխայի մահվան մասին։
Դեկտեմբերի 16-ին, Տասմանիայի Դևոնպորտ քաղաքի տարրական դպրոցում անցկացվող ուսումնական տարվա ավարտի ավանդական խնջույքի ժամանակ, փչովի բատուտը, որում եղել են մի քանի աշակերտ, օդ է բարձրացել մոտ 10 մ, և երեխաներն ընկել են դրանից:
Կարծիքներ