Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 30-ին բազմահազարանոց հանրահավաք է անցկացվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն մեկնարկել էր Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ։ Արցախի ԱԺ նիստում ընդունվել է հայտարարություն, որում նշվել է, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ Բացի այդ, շեշտվել է, որ ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար՝ նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում