ՀՀ-ի գաստրո, արկածային գրավչությունները ներկայացվում են «ATMDubai 2021» միջազգային ցուցահանդեսին
Հայաստանը մասնակցում է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային «ATMDubai 2021» ցուցահանդեսին, որը 62 երկրների մասնակցությամբ պաշտոնապես բացվել է Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում: Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ պետական տաղավարով տեղական մի շարք զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ մասնակցում են ցուցահանդեսին` աշխարհին ներկայացնելով Հայաստանի գաստրո, արկածային, մշակութային գրավչությունները։
Նշվում է, որ չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներին, ցուցահանդեսին մասնակից երկրների քանակը անսպասելի մեծ էր, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ համաշխարհային զբոսաշրջությունը սկսում է առողջացման միտումներ արձանագրել։
Կարծիքներ