Կրեմլից բացատրել են, թե ինչու է Պուտինի հոդվածը տպագրվել գերմանական թերթում

Կրեմլից բացատրել են, թե ինչու է Պուտինի հոդվածը տպագրվել գերմանական թերթում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը հրապարակվել է գերմանական թերթում, քանի որ նրա խոսքերն ուղղված են եվրոպացիներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խոսքը եվրոպական պատմության մասին է: Նախագահի խոսքերը ուղղված են եվրոպացիներին. նրանց, ում հետ մենք կիսում ենք նույն մայրցամաքը», – բացատրել է Պեսկովը:

Ինչպես հայտնել ենք, Վլադիմիր Պուտինը գերմանական Die Zeit-ում Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված իր հոդվածում նշել է, որ լարվածությունն աճում է, և այդ ֆոնին սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկերը դառնում են իրական:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում