Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Լիզա Գրիգորյանը
Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է ընտրել Լիզա Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի և Կարեն Թումանյանի թեկնածությունները:
Կարծիքներ