Ավստրալական քաղաքում կատուներին արգելվել է փողոց դուրս գալ
Ավստրալիայի Նոքս քաղաքի իշխանությունները կատուների համար «պարետային ժամ» են մտցրել: Կենդանիներին տնից դուրս բերելու շուրջօրյա արգելք է սահմանվել: Այս մասին հայտնում է Daily Mail թերթը:
Սահմանված կարգի նկատմամբ վերահսկողությունը մնում է կենդանիների տերերին, ովքեր պետք է կենդանիներին պահեն տան տարածքում, գոմում, ավտոտնակում կամ թռչնանոցում: Այսպիսով, քաղաքային խորհուրդը փորձում է փրկել թռչուններին, պարկամկներին և սողուններին: Այնուամենայնիվ, կենդանիների սիրահարներին զայրացրել են նման մեթոդները:
«Դա արդարացի չէ նրանց նկատմամբ և նման է կենդանաբանական այգում վագր պահելուն», – թերթը մեջբերում է տեղի բնակիչ Շառլոտա Ջենսենի խոսքերը:
Կարծիքներ