ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինայի ռազմական օգնության ծավալը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումերի հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, համաձայն որի՝ 2022 ֆինանսական տարում Ուկրաինայի ռազմական օգնությունը կկազմի 481,5 մլն դոլար, ինչը 28,5 մլն դոլարով ավելի է, քան ընթացիկ տարում։ Այս մասին հայտում է ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ գումարից 125 մլն-ը (10մլն-ով ավելի, քան 2021-ին) Միջազգային ռազմական ֆինանսավորման հոդվածով կուղղվի Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու նպատակներին։
Բացի այդ, ընդունված փաստաթուղթը նախատեսում է 275 մլն դոլարի հատկացում Պենտագոնի՝ Ուկրաինայի անվտանգային օգնության նախաձեռնություն ծրագրով։
Կարծիքներ