ԱՄՆ-ը մտադիր է խստացնել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ, բայց դրանց արդյունավետությանը շատերը կասկածում են. The New York Times

ԱՄՆ-ը մտադիր է խստացնել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ, բայց դրանց արդյունավետությանը շատերը կասկածում են. The New York Times

Վաշինգտոնը մտոադիր է խստացնել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ՝ երկրում իշխանությունը փոխելու նպատակով, սակայն մի շարք փորձագետներ այս մոտեցման արդյունավետությանը թերահավատությամբ են մոտենում, գրում է The New York Times-ը:

ԱՄՆ 2020թ. ռազմական բյուջեի համաձայն՝ ամերիկյան վարչակարգը լիազորություն ունի սահմանափակումներ կիրառել բոլոր այն անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք ուղղակի կամ անուղղակի օգնություն կցուցաբերեն Դամասկոսին, ինչպես նաև՝ Սիրիայի տարածքում գործող ռազմական մի շարք խմբավորումների նկատմամբ:

Պարբերականը մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի տեղակալ Ջոել Ռեյբերի խոսքերը, ըստ որոնց՝ «պատժամիջոցները չեն դադարի այնքան ժամանակ, մինչև սիրիական ռեժիմն ու նրա դաշնակիցները չհամաձայնվեն հեռանալ իշխանությունից»:

Շատ փորձագետներ, սակայն, այս մոտեցման թերահավատորեն են մոտենում՝ համոզմունք հայտնելով, որ միայն պատժամիջոցներն առանց լուրջ դիվանագիտական գործողությունների արդյունք չեն տա:

«Դժվար է ասել, թե էլ ինչ կանի ԱՄՆ կառավարությունը Սիրիայի նկատմամբ, բացի սիրիական ռեժիմի տարբեր ներկայացուցիչների սև ցուցակներ ընդգրկելուց, ինչը նրանց չի էլ մտահոգում»,- նկատել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ֆինանսների կառավարման վարչության նախկին ղեկավար Ջոն Սմիթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում