Եմենի հութիներն ազատել են էմիրաթական առևտրային նավի անձնակազմին
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ), որը վերահսկում է Արաբական Հանրապետության մայրաքաղաքը՝ ազատ է արձակել Արաբական Միացյալ Էմիրությունների բեռնատար նավի անձնակազմին, որը գրավվել էր այս տարվա հունվարի սկզբին։
Այս մասին հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ, բանակցություններում պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Աբդել Սալամը։
«Օմանի միջնորդությամբ և բոլոր անհրաժեշտ իրավական միջոցները ձեռնարկելուց հետո ազատ է արձակվել Եմենի տարածքային ջրեր անօրինական մուտք գործած «Ռավաբի» էմիրաթական նավի անձնակազմը»,- գրել է Սալամը Twitter-ի իր էջում։
Կարծիքներ