Սախալինի շրջանում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի սեյսմոլոգները Սախալինի և Կուրիլների (Սախալինի շրջան) մերձակայքում գտնվող ծովում մինչև 3,6 մագնիտուդով հինգ երկրաշարժ են գրանցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
«2,1 և 3,6 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Օխոտսկի ծովում՝ Սախալինի հյուսիս-արևելյան ափի մոտ: Եվս երեք երկրաշարժ՝ 2,6-ից 3,5 մագնիտուդ ուժգնությամբ՝ Կուրիլյան կղզիների մոտ»,- հայտնել են մասնաճյուղում:
Ըստ սեյսմոլոգների՝ տեղի բնակիչները չեն զգացել ցնցումները։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ