Առավոտյան 07.30 հազարավոր ավտոմեքենաներով մեկնում ենք Սյունիք՝ եղբայրներին մեր սերը, խոնարհումը արտահայտելու
Արտաշատում բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 15-ին այցելելու են Սյունիքի մարզ: Նա հրավիրեց Հայաստանի մյուս մարզերի, համայնքների բնակիչներին վաղ առավոտյան միանալ ավտոերթին և աջակցություն հայտնել Սյունիքին:
«2020 թվականի նոյեմբերից Հայաստանում այսպիսի միտում է նկատվում: Խոսակցություններ են շրջանառում, թե այս կառավարությունը Սյունիքը տալիս է: Այս տրամաբանությունը զարգացնելով՝ ոմանք փորձում են Սյունիքը հակադրել մնացած Հայաստանին: Իհարկե, դա չի ստացվի, բայց մենք հետևյալ առաջարկն ունենք: Վաղը մեր թիմը քարոզարշավով մեկնում է Սյունիք: Մենք ուզում ենք, որ վաղն ի ցույց դնենք ամբողջ Հայաստանի միասնությունը: Վաղը առավոտյան ժամը 07:30-ին Երևանի Հանրապետության հրապարակից հազարավոր ավտոմեքենաներով մեկնում ենք Սյունիք՝ հայտնելու մեր աջակցությունը, ցույց տալու Հայաստանի միասնությունը, խոնարհումը: Բոլորին հրավիրում եմ ազգային միասնության ավտոերթի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ