1 մլրդ տոննա․ Չինաստանում նավթի խոշորագույն պաշար է հայտնաբերվել

1 մլրդ տոննա․ Չինաստանում նավթի խոշորագույն պաշար է հայտնաբերվել

Չինական CNPC նավթային հսկան հայտնաբերել է երկրում թերթաքարային նավթի խոշորագույն պաշարը, հաղորդում է Global Times-ը։

Ինչպես նշվում է, նոր նավթահանքերը հայտնաբերվել են Գանսու նահանգի Օրդոս հանքավայրում․ ընդ որում, նավթի ծավալը կազմում է մեկ միլիարդ տոննա։

Հայտնի է, որ նավթային ընկերությունը նավթի հետախուզումն ու արդյունահանումը սկսել է դեռևս 2019-ին։ Երբ CNPC-ն ընդլայնել է իր երկրաբանահետախուզական աշխատանքները՝  2020-ի և 2021-ի առաջին հինգ ամիսներին հայտնաբերել է համապատասխանաբար 143 մլն և 550 մլն տոննա նավթի պաշարներ։

Փորձագետների կարծիքով՝ գտածոն թույլ կտա կանգնեցնել նավթի ներմուծումից ՉԺՀ-ի կախվածության աճը․ ներկայում Չինաստանն այլ երկրներից մատակարարումների հաշվին ապահովում է նավթի ազգային սպառման շուրջ 70 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում