«Տոկիո-2020»-ի կազմակերպիչները ներկայացրել են Հարումի կղզում կառուցված օլիմպիական ավանը
«Տոկիո-2020»-ի կազմակերպիչները լրագրողներին են ներկայացրել օլիմպիական ավանը: Այն գտնվում է Տոկիոյի ծովածոցի Հարումի կղզում: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։
Գյուղը երեք կողմից շրջապատված է ջրով և պայմանականորեն բաժանված է երեք գոտու. բնակելի, աշխատանքային և Village Plaza համալիր: Վերջինում պետք է տեղակայվեն լրատվական կենտրոնը, խանութներ, սրճարաններ և այլ հարմարություններ:
Գյուղի տարածքում կառուցվել են 3800 հյուրանոցային համարներ ունեցող 14-18 հարկանի 21 բնակելի շենքեր:
Հյուրերին կառաջարկվի շուրջ 700 տեսակի տարբեր ուտեստներ ճապոնական և ազգային այլ խոհանոցներից: Ռեստորանը կաշխատի շուրջօրյա, որը մշտական կսպասարկի ավելի քան 5,5 հազար մարդու:
Կարծիքներ